Ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար․ «Արսենալի» պաշտպան
Ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար․ «Արսենալի» պաշտպան։ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին անդրադարձել է Մխիթարյանի` Եվրոպայի լիգայի Բաքվում կայանալիք եզրափակչին չմասնակցելու որոշմանը:
«Շատ ամոթ է, որ Մխիթարյանը չի մասնակցելու Բաքվի եզրափակչին հատկապես, երբ նա իր ներդրումն է ունեցել այնտեղ խաղալու համար: Բայց թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար»,- Մուստաֆիի խոսքերը փոխանցում է գերմանական Kicker պարբերականը:
Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոսմերը՝ մոտ 5800 տոմս:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:
Աղբյուր՝ 1in.am