Շոու-բիզնես

Ուզում եմ որդիս արժանի տղամարդ մեծանա և նման չլինի իր հորը․ Մարի Պետրոսյան

Դերասանուհի Մարի Պետրոսյանը որդու հետ տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․

«Բոլորն ունեն սեր, հարաբերություններ, իսկ ես ուղղակի ուզում եմ, որ իմ որդին արժանի տղամարդ մեծանա և նման չլինի իր հորը»։

Ինչպես արդեն հայտնի է՝ Մարի Պետրոսյանը լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում և տեղեկացրել, որ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության:

Ավելի վաղ նա գրել էր․

«Ինձ համար շատ դժվար է կիսվել այս նկարներով։ Բայց նրանք, ովքեր անցել են բռնության միջով ու դեռ փորձում են ապրել, երբեք առիթ չեն տալիս որևէ մեկին՝ դատելու իմ հագուկապը կամ իմ կյանքը։

Կիսվեք ձեր էջում