«Ուզում եմ հավատալ, որ այս Վերածնունդը չունի քաղաքական բաղադրիչ»․ Գրիգորյան
«Ուզում եմ հավատալ, որ այս Վերածնունդը չունի քաղաքական բաղադրիչ»․ Գրիգորյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՎԵՐԱԾՆՈւՆԴ
Արցախահայը ուժ է։ Եթե հաջողվի, ապա մեզ մնում է միայն պայքարել, անդավաճան պայքարել։ Ուզում եմ հավատալ, որ այս Վերածնունդը չունի քաղաքական բաղադրիչ, այլ բացառապես պետական գաղափար։
Չհավատա՜ք նրանց, որոնք պնդում են, որ ամեն ինչ ավարտված է։ Մենք երբեք չենք ավարտվում։
Մի կողմ դնելով դավադրության բոլոր տեսություններն ու ինտրիգները։ Արցախի մեր հայրենակիցները` հավաքվելով այսպես ու այստեղ, նախ և առաջ միմյանց թիկունքն են զգում, կայանում որպես հասարակություն։ Ապացուցում իրենք իրենց, որ կան անկախ ու լինելու են։
Մնացածը ժամանակն է անելու»։