Ուզում եմ իրար հետ ապրենք կյանքն այս սիրուն․ Վաչե Երիցյանի կնոջ հուզիչ գրառումը
Դերասան Վաչե Երիցյանի կինը՝ դերասանուհի Սրբուհի Բալայանը, ինստագրամյան իր էջում կիսվել է իրենց հարսանյաց հանդեսի լուսանկարներով և «Իմ հեքիաթը» վերտառությամբ գրառում արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ես ուզում եմ միասին ապրենք կյանքը այս, միասին երգենք՝ ես անհասկանալի, դու հետաքրքիր, կարոտենք իրար՝ անգամ երբ տանն ենք, իրար հետ խոսենք ու լինենք ընկեր, հաց պատրաստենք, ժամանակ առ ժամանակ կռվենք, ես բողոքեմ դու նայես լուսավորությամբ, պարենք ու հաջորդ օրը մոռանանք դրա մասին, ֆիլմեր նայենք, ես նայեմ ու անդադար համոզեմ, որ դու էլ նայես։
Ես ուզում եմ ապրենք միասին, իրար հետ ապրենք կյանքն այս սիրուն»։
Լուսանկարները ներկայացնում ենք ստորև՝


