«Ուզում եմ երևանցիներին ուրախալի լուր հայտնել»․ Հայկ Մարության
«Ուզում եմ երևանցիներին ուրախալի լուր հայտնել»․ Հայկ Մարության
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված Երևանի ավագանու նիստը քվորում չապահովելու պատճառով ընդմիջվեց։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ 30 րոպե հետո կրկին կհրավիրվի նիստ, եթե քվորում նորից չապահովվի, նիստը կհայտարարվի չկայացած։
«Մինչև ընդմիջումը՝ ուզում էի մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ այսօր հայտարարվել է ևս 280 վերելակի մրցույթ։
«2021 թվականին տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար։ 46 վերելակի մրցույթն այս պահին ընթացքում է, ընդհանուր առմամբ ստացվեց 100 վերելակ։
520 վերելակ արդեն տեղադրված է, ընդհանուր թիվը եղավ 620: Ավելի վաղ հայտարարել էի, որ 100 վերելակի մրույթն արդեն դրել ենք և ևս 280-ի մրցույթի մասին էլ հայտարարվեց»,- նշեց նա։
Մարությանը հավելեց, որ 2022 թվականին Երևանում փոխված կլինի 1000 վերելակ։