Ու՞ր է Երևանից Կապան թռած օդանավը
Ու՞ր է Երևանից Կապան թռած օդանավը
Hraparak.am-ը գրում է․ Այսօր առավոտյան Երևանից Կապան չվերթ պետք է իրականանար։ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատուից փորձել էինք ճշտել, թե արդյոք թռիչքը տեղի է ունեցել։
Օդանավակայանից մեզ ասել էին, որ օդանավը «Զվարթնոցից թռել է, սակայն չեն կարող ասել՝ վայրէջք կատարե՞լ է, թե՞ ոչ, սակայն աշխատակիցը նաև ասել է, որ թռիչքը տևում է 1 ժամ, և ենթադրում է, որ օդանավը վայրէջք է կատարել։
Այդ ընթացքում մամուլում լուր տարածվեց նաև, որ օդանավը Կապանում վայէջք չի կատարել, և վատ տեսանելիության պատճառով կրկին վերադարձել է Երևան։
«Հրապարակը» կրկին կապնվեց «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատու՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ օդանավը վատ տեսանելիության պատճառով հետ է վերադարձել, աշխատակիցն այս անգամ ասաց․
«Մեզ մոտ ցույց է տալիս, որ Երևանից Կապան մեկնել է, իսկ թե վայրէջք կատարե՞լ է, մենք տեղեկություն չենք ստացել»։ Աշխատակցին հարցրինք, իսկ ժամը 11-ին Կապանից Երևան եկող օդանավն արդեն ժամանե՞լ է, նման թռիչք կա՞ր նախատեսված, աշխատակիցը պատասխանեց․
«Դեռևս տեղեկություն չունենք, ժամը 11-ին էր տված, դեռևս նոր տեղեկություն չենք ստացել»,- պատասխանեց աշխատակիցը։