Ու՞մ հրամանով են ԼՂ-ում սպանել ռուս խաղաղապահներին․ Լապշինի սկանդալային հայտարարությունը
Ու՞մ հրամանով են ԼՂ-ում սպանել ռուս խաղաղապահներին․ Լապշինի սկանդալային հայտարարությունը
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է իսրայելցի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը։
«Այսօր առավոտյան Ֆրանսիայից ժամանած ադրբեջանցի իրավապաշտպաններն ինձ հայտնեցին, որ երեք օր առաջ Լեռնային Ղարաբաղում սպանված 6 ռուս խաղաղապահներին գնդակահարել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Ալի Նագիևի անձնական հրահանգով։ Այս մասին նրանց հայտնել է մի մարդ, ում եղբայրը, որպես սպա, մասնակցում է, այսպես կոչված, «Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությանը։
Ահա, թե ինչ է եղել․ ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 19-ի գիշերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատված՝ գրավելով Դրմբոնը և շրջափակելով Վարդաձոր, Մեծ Շեն, Ներքին Խորաթաղ և Ճանկաթաղ գյուղերը։
Հայկական կողմը խաղաղապահ զորախմբին ծանուցել է, որ, ըստ առկա տեղեկությունների, ադրբեջանցի զինվորներն այս պահին զբաղված են նշված գյուղերում զանգվածային մահապատիժներով, բռնաբարություններով և քաղաքացիական անձանց դիակների նկատմամբ բռնություն գործադրելով։ Այս կապակցությամբ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը մի շարք սպաների հետ գնացել են նշված գյուղերի ուղղությամբ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Նրանց ուղեւորությունը ՉԻ համաձայնեցվել ադրբեջանական կողմի հետ, քանի որ երթուղին գտնվում էր ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում։ Մենք գնացինք երկու УАЗ Патриот մեքենաներով։
Ներքին Խորաթաղ գյուղի տարածքում (Մարտակերտի մերձակայքում) ռուս զինվորականները հանդիպել են անտառում թաքնված մի քանի տեղացիների, ովքեր խնդրել են ռուսներին շտապ գնալ մերձակա Վարդաձոր և Ճանկաթաղ գյուղեր, որտեղ գտնվում են ադրբեջանական հատուկ ջոկատայինները և իրականացնում են խաղաղ բնակչության ջարդեր։ Ռուս զինվորականները գնացել են այս գյուղերի ուղղությամբ, որտեղ տեսել են ավերածությունների հետքեր, փողոցներում բազմաթիվ հայերի դիակներ, ապա հանդիպել ադրբեջանցի զինվորականների, որոնք տնետուն շրջելով դաժանաբար ծեծում էին ողջ մնացած հայերին։
Ադրբեջանցիները զենքերը ուղղել են ռուսների վրա և պահանջել անհապաղ տալ հեռախոսները, որոնցով ռուսները նկարահանում են այդ ամենը և հեռանալ «հակաահաբեկչական գործողության գոտուց»։ Ռուսները հրաժարվել են հանձնել հեռախոսները և պատասխանել, որ նրանք կապ են հաստատում Ստեփանակերտի իրենց հրամանատարության հետ։ Այնուհետև ադրբեջանցի սպան զանգահարել է իր հրամանատարությանը։
Ռուսներին ստիպել են մոտ կես ժամ սպասել ու ազատ չեն արձակել։ Դրանից հետո ռուսներին ասել են՝ ամեն ինչ լավ է, կարող եք գնալ, հեռախոսներդ թողնել ձեզ մոտ։ Ըստ սպայի, ում եղբայրն է պատմել այս ամենը, իրենց պետն անձամբ է իրեն ասել, որ ռուսներին չպետք է ազատ արձակեն, «նրանք ամեն ինչ տեսել են, և մեր տղաները հիմա գյուղից դուրս վնասազերծում են նրանց, պարզապես այստեղ՝ գյուղում, կարող են վկաներ լինել։ …»:
Ռուսները Խորաթաղ գյուղից հեռացել են Մարտակերտի ուղղությամբ, սակայն ադրբեջանցիների կողմից գրավված մեկ այլ Վարդաձոր գյուղի շրջադարձի տարածքում նրանց դարանակալել է ադրբեջանցիների երկրորդ խումբը, որն այդ պահին տվյալ գյուղում կողոպտում և սպանում էր հայերին։ Ադրբեջանական զինուժը կրակել է ռուս խաղաղապահների ավտոմեքենաների վրա՝ ուղիղ հեռահարությամբ, և երբ նրանք կորցրել են կառավարումն ու դուրս են եկել ճանապարհից, մոտեցել են և ուղիղ կրակահերթով սպանել ռուսներին։
Ըստ այն մարդկանց, ում հետ ես զրուցել եմ, ռուսների հետ վարվելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ Ալի Նագիևի մակարդակով, ով, ըստ նրանց, անձամբ ասել է, որ «… չպետք է հեռանան» և որ «… Մոսկվայի հետ ամեն ինչ կհամաձայնեցվի»․․․»։