Ազատ խոսք

Որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը

Որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, ֆեյսբուքում գրել է.

«Հա ասեցի չգրեմ, չստացվեց, քանզի շատերին է հետաքրքրում…Այսօր շատերին է հետաքրքրում, թե ի վերջո ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյանյան…

Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է:

Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա…

Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)…

Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը…»:

Կիսվել