Որ պաշտոնյան է Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին մեդալ թողել (Տեսանյութ)
Որ պաշտոնյան է Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին մեդալ թողել (Տեսանյութ)
Armlur.am-ը գրում է․ 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, դեռևս հուլիսի 30-ին Facebook-ի էջում գրել էր, որ պետական մի պաշտոնյա՝ զոհված որդու շիրիմին էր թողել հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալն՝ այդպիսիով շնարհակալություն հայտնելով ընկած բոլոր հերոս տղաներին։
Բարձրաստիճան պաշտոնյան, որ Ալբերտի գերեզմանին թողած նամակում իր անվան միայն առաջին երկու տառն էր գրել՝ Ա․Ս․, մասնավորապես գրել էր․ «Զինվոր, շնորհակալ եմ անկոտրում կամքիդ, հայրենիքին անմնացորդ նվիրման համար:
Դու չխնայեցիր ոչինչ, չխնայեցիր ինքդ քեզ։ Դու դարձար հայի ոգու խորհրդանիշ: Խոնարհվում եմ քո և իմ բոլոր եղբայրների առջև: Եկել եմ թողնելու քեզ ու իմ բոլոր անմահացած եղբայրներին այն ինչ ունեմ, այն ինչը համարում եմ ձեզ շատ անգամ ավելի արժանի, այն ինչ ստացել եմ ծառայողական պարտականություններս կատարելու համար, սակայն համարում եմ, որ որպես պետական պաշտոնյա ինչ էլ անեի՝ քիչ էր, ու սա բացառապես իմ պարտքն էր և անքննարկելի պարտականությունը քո, ժողովրդի ու պետության առջև»։
Փոքրիկ հետաքննություն անցկացնելու հետո ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է պետական բարձր պարգևը զինվորի գերեզմանին թողած պաշտոնյան։ Համադրելով մի քանի հանգամանք, թե հերոսի հայրը երբ է գրառում արել և այդ ժամանակահատվածում ովքեր են նախագահի կողմից պետական բարձր պարգևներ ստացել, պարզեցինք՝ դեռևս այս տարվա ապրիլի 14-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մեկտեղ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» մեդալով է պարգևատրվել առողջապահության նախկին նախարար Արտյոմ Սմբատյանը։
Դատելով տառերի հաընկնումից՝ հենց Սմբատյանն է, որ երեք ամիս անց պետական պարգևը թողել է Ալբերտի շիրիմին։ Արտյոմ Սմբատյանը, նշենք, օգոստոսի 25-ին նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ։ ArmLur.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ է նման քայլի գնացել։ Ի պատասխան՝ Սմբատյանն ասաց, որ այդ արարքը երբեք չի մեկնաբանի։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում