«Որ կարող ես մարդասպան քոչարյանի հետ գործարքի մեջ մտնել․ այդ մարդիկ, ոչ ավել, ոչ պակաս հանցագործ են»․ Արթուր Հայրապետյան
Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ մաֆիոզները դառնում են ընդդիմություն, ժողովուրդը դառնում է իշխանություն: Քոչարյանը երեկվա իր հարցազրույցից հետո շատերին դարձի բերեց: Շատերը վերհիշեցին նրա ղեկավարած տարիներն ու այսօր, եթե նրան թվում է, որ ինչքան շատ խոսի, ինչքան շատ մարդ առնի-ծախի, կհաջողի նրան ետդարձ քաղաքականություն՝ սխալվում է: Չգիտեի, որ այդքան միամիտ է դահիճը: Նրա երեկվա քայլը, այսօր հրապարակ կբերի այն մարդկանց, որոնք մինև այդ որոշել էին իրենց տներից հետևել… այդ մարդը պարզապես չի գիտակցում, որ նրա ամեն մի ելույթը ժողովրդի մեջ կրկին ու կրկին զզվանք է առաջացնելու և նրա ընդդիմության անդամների գրառումներն ու լրատվականների գովասանքները հակառակ արդյունքն է ստանալու:
Կարող ես այս կամ այն կուսակցությանը չընդունել, կարող ես այս կամ այն կուսակցությանը քննադատել, կարող ես այս կամ այն գաղափարի հետ չհաշտվել, բայց որ կարող ես մարդասպան քոչարյան հանցագործի հետ գործարքի մեջ մտնել, այդ մարդիկ, ինձ համար ոչ ավել, ոչ պակաս հանցագործ են, որոնք աշխատելով քոչարյան մարդասպանի խոսափող, (չափազանց միամիտ են), որ պետք է հասարակության մեջ իրենց խոսքը արժեք ունենա.. Ովքեր են այսօր առուծախի մեջ մտել ընդդիմության հետ, բոլոր նրանք, որոնք նախկին իշխանությունների համար եղել են սպասարկող ձեռք, նախկին իշխանություններն էլ նրանց սրտի ուզածով փչացրել է, բայց այդ լղոզվածները չեն կոտրվել, որովհետեւ մշտապես մեկի հացը չոր է եղել, մյուսի ադամանդը փոքր:
Դժվար չէ հասկանալ, որ այսօր կան մարդիկ, որոնց ապրուստի միակ միջոցը այս կամ այն մաֆիոզի հետ գործարքի մեջ մտնելն է, բայց մաֆիոզներն ուրիշ ճար չունեն՝ փողով պետք է մարդ հավաքեն, դրա համար էլ փող առնող-ծախվողը բոլորին նույն աչքով է նայում.. ու ստիպված պետք է ձայն բարձրացնի, որ այո՛, բոլորն էլ կաշառված են, որ իրենց վրայից ազգադավի խարանը անհետանա: Մաֆիոզները չեն մտածե՞լ, թե ում հետ են գործարքի մեջ մտել: Մի հատ նայեք ովքեր են դրանք՝ փնթի, հասարակության մեջ հարգանք չվայելող, մշտապես հազար տիրոջ ծառա.. ծառայամտությունն էլ ճակատներին առած: Մենք տարիներ շարոնակ տեսել ենք, թե այդ մարդիկ ինչպես են այս կամ այն քաղաքական ուժին դավաճանել, ու դրանց թվում է, թե փողը երկար կպահի հավատարմությունը: