Որ երկիրը ինչ սահմանափակումներ է պահանջում հանգստի մեկնող ՀՀ քաղաքացուց
Որ երկիրը ինչ սահմանափակումներ է պահանջում հանգստի մեկնող ՀՀ քաղաքացուց
Armtimes.com-ը գրում է․ Հայաստանցիներն այս ամառ դեպի այլ երկիր հանգստի մեկնելիս անորոշության մեջ են, պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է:
Եթե նախկինում միայն տուրիստական գործակալություններից տոմս ամրագրելն էր և թռիչքի օր ու ժամ պլանավորելը, ապա հիմա մարդիկ մտածում են՝ ո՞ր երկիրը ինչ սահմանափակում ունի զբոսաշրջիկների համար, պե՞տք է արդյոք պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ այլ երկիր մուտք գործելու համար:
Եգիպտոս
Այս երկիրը ՀՀ քաղաքացուց նույնպես պահանջում է կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան: «Քովիդի» դեմ թեստը հանգստի մեկնել ցանկացող անձը պետք է հանձնի թռիչքից երկու օր առաջ: Բացասական թեստի պատասխանով քաղաքացիները կարող են իրենց հանգիստը վայելել Եգիպտոսում առանց որևէ խոչընդոտի և արգելքի:
Դուբայ
Իրենց հանգիստը վայելել և Դուբայում ազատ տեղաշարժվել կարող են այն ՀՀ քաղաքացիները, որոնք կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան կունենան իրենց ձեռքում: «Քովիդի» դեմ թեստը քաղաքացիները պետք է հանձնեն թռիչքից 96 ժամ առաջ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում