ՄամուլՏեսանյութ

Որ դեպքում Քոչարյանը մեկ սեղանի շուրջ կնստի Փաշինյանի հետ

Որ դեպքում Քոչարյանը մեկ սեղանի շուրջ կնստի Փաշինյանի հետ

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Եթե ոչ կապիտուլյացիայի համար, ապա որ հարցերի դեպքում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հարցին Քոչարյանը պատասխանեց, որ այո պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Երկրորդ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է.

robert qocharyan

«Եթե լինենք կոպիտ, ապա հասցրել ենք պլենտուսի մակարդակի։ Մենք բանակցությունների սեղանի վրա ենք, այլ ոչ թե  այդ սեղանի շուրջ։ Թույլերին, նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ կատեգորիայի մարդկանց հետ ընկերություն չի անում, նույնը միջազգային հարաբերություններում է։

Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են՝ դրդված խղճահարությունից, ոչ թե հարգանքից։ Չի կարելի պետությունը դարձնել մուրացկանության մակարդակի»։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել