Որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Որ դեպքում կչեղարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության դադարեցման, ինչպես նաև հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության վերականգնման դեպքում Ռուսաստանի Դաշնության դեմ բազմաթիվ պատժամիջոցներ կչեղարկվեն։
Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Ես վստահեցնում եմ, որ պատժամիջոցները մշտական բնույթ չեն կրում:
Դրանք գործիք են, և եթե տեսնենք այն արդյունքները, որին փորձում ենք հասնել՝ ռուսական ագրեսիայի դադարեցումը, Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը, ապա շատ գործիքներ, որոնք մենք այսօր օգտագործում ենք կդադարենք կիրառել»,- ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։