Որ ավտոմեքենարերի վրա է ազդելու մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքը
Որ ավտոմեքենարերի վրա է ազդելու մգեցված ապակիների վերաբերյալ տուգանքը
«Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է ավելի վաղ եւ չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Այս օրենքը որեւէ բացառություն չունի, ազդում է նաեւ ծառայողական ավտոմեքենաների վրա։ Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, եւ ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։
Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը ստուգել։
Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։
Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն եւ կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»,- ասաց նա։