«Որ ամեն մարդ իրա գեղի Օպելով չգա կանգնի ստեղ»․ Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում հոր խոսքերը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրն այսօր Oragir.news-ի «Կարմիր գծերի» վճարի թանկացման վերաբերյալ հարցին, ասել է, պետք է 500 հազար սարքեն վճարը, որ «ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի օպելով։
Գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պիտի մուծեն, որ կարանան մտնեն քաղաքի կենտրոն»,-ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Այսօր Տիգրան Ավինյանի ասուլիսի վերջում հարց է ուղղվել քաղաքապետին, ինչին նա չի պատասխանել և նշել, որ շոու եք անում։