ՄամուլԱզատ խոսք

«Որևէ քարոզչություն, որևէ հանձնաժողով չի օգնելու և Նիկոլ Փաշինյանը համարվելու է Արցախի կորստի և այս աղետի թիվ 1 պատասխանատուն»

«Որևէ քարոզչություն, որևէ հանձնաժողով չի օգնելու և Նիկոլ Փաշինյանը համարվելու է Արցախի կորստի և այս աղետի թիվ 1 պատասխանատուն»

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Որևէ քարոզչություն, որևէ հանձնաժողով չի օգնելու և Նիկոլ Փաշինյանը համարվելու է Արցախի կորստի և այս աղետի թիվ 1 պատասխանատուն, ինչպես 1920թ Կարսի, Իգդիր-Սուրմալուի և Շարուրի կորստի պատասխանատուն ՀՅԴ Բյուրո-կառավարությունն է վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ:

Այդու, մեր այսօրվա ողբերգության վերջին արարի՝

ա/Արցախում Երևանից հրահրված իշխանափոխության,

բ/սեպտեմբերի 18-19-ի պատերազմի չկանխման,

գ/Հայկական բանակի Արցախյան հատվածի զենքը հանձնելու և բազմաթիվ այլ արարքների/հանցանքների համար պատասխանատուները՝ Քոչարյանը, Սերժը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, Բակոն, Արկադիան, և նրանց դրածո Շահրամանյանը պետք է հրապարակային բացատրություն տան…

Թ.Հ.

Երևան, 2 հոկտեմբեր, 2023»:

Կիսվել