«Որևէ մեկի մտքով չի անցնում վերլուծել «նիկոլական մուտիլովկեքի» իրական նպատակները». Հայկ Աթոյան
«Որևէ մեկի մտքով չի անցնում վերլուծել «նիկոլական մուտիլովկեքի» իրական նպատակները». Հայկ Աթոյան
Հասարակական գործիչ Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլի ստատուսչի Դանիելյան Արթուրն ամուր կառչած ա Քոչարյանի կապիտալից, ու որևէ մեկի մտքով չի անցնում վերլուծել ու հասկանալ էս «նիկոլական մուտիլովկեքի» իրական նպատակները, ու թե ով է սրա հոգեկան տվայտանքների միակ շահառուն. ասեմ՝ նիկոլը, իր սիրելի նիկոլը:
Ո՞վ է՝ վերջին չորս տարիների, իշխանությունների համար ամենաարտոնյալ «ընդդիմադիր» Իմալը. Այս տարիների ընթացքում, մինչ իշխանությունը շինծու գործեր է հարուցում Քոչարյանի, իր թիմակիցների դեմ՝ Դատավորին հարց տալու համար, դրոշը ծածանելու համար և այլն, ոմն Իմալի՝ թույլատրելի է անել ամեն ինչ, օրինակ՝ ծեծել ԱԺ փոխխոսնակին ու մարսել, անել բազմաթիվ ակցիաներ՝ որի 0,1% եթե անեին Քոչարյանի աջակիցներից որևէ մեկը, ապա դատվել էին շատ երկար դատավճիռներով.
Հիմա հարց. Մոսկվայի կարմիր հրապարակում նիկոլի հետ «ախպերական» նկարներից, ներկայիս իշխանության գրեթե բոլոր անդամների հետ ախպերություն անող, ՔՊ կուսակցության համահիմնադիր Իմալը կարո՞ղ էր կաշին փոխել, վստահաբար ասում եմ՝ ո՛չ, կարմիր կովը՝ կաշին չի՛ փոխում…
Հ.Գ. Էդ ներկայիս իշխանության բոլոր թուրքի գործակալ բացահայտվածները՝ Իմալի ամենամտերիմներն էին հենց գործունեության պահից սկսած… Խորը փորեք.