Մամուլ

«Որևէ մեկին չմեղադրեք, սա իմ մտքի թռիչքն է». հայտնաբերվել է երկտող

«Որևէ մեկին չմեղադրեք, սա իմ մտքի թռիչքն է». հայտնաբերվել է երկտող

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» բակում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել  է Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 80-ամյա Պերճ Գ․-ն էր, ում մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում մասնավորապես գրել է, որ իր մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ։

«Եվ որևէ մեկին չմեղադրեք։ Սա իմ մտքի թռիչքն է։ Չեմ դիմանում ցավերին։ Չեմ ուզում ավելորդ տեղը չարչարվեմ»։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել