Մամուլ

«Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել սպառնալիքով, կարեկցանքով, քամահրանքով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Գեղարքունիքի մարզում մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության մասին, հայտարարեց.

«Բոլոր կողմերից փորձում են համոզել, որ դուք փոքր, խեղճ, յոլա գնացող ժողովուրդ եք: Ձեր հայրենիքի էս մի մասը տվեք, էն մի մասը տվեք: Մենք ասում են՝ ոչ, մենք կարող ա փոքրաթիվ ենք, բայց մեծ ենք ու հեղափոխության իմաստը հենց դա է, որ մենք ինքներս մեզ ու աշխարհին ապացուցել ենք, որ մեծ ժողովուրդ ենք:

Շատերը չէին հավատում, որ հնարավոր է հասնել էսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ փողոցներում արյան գետեր հոսեն, բայց դա թույլ չենք տվել ու թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել սպառնալիքով, կարեկցանքով, քամահրանքով»,- ընդգծեց Ն. Փաշինյանը:

Կիսվել