ՄամուլՔաղաքականություն

Որևէ մեկը չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հնչեցրած հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը պետք է ավելի «պրոակտիվ» լինի, և այնտեղ, որտեղ տեսնում են՝ իրավիճակը սրվում է, պետք է որոշակի քաղաքական միջամտություն ունենան:

«Ընդհանրապես կարծում եմ, հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ կա խնդիր, բողոքի շարունակվող ալիք, գյուղապետերը պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ, որովհետև եթե իրենք վստահ են, որ ունեն իրենց գյուղացիների վստահությունը՝ նորից կառաջադրվեն, կընտրվեն։

Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ կամ զենք խաղացնի: Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք: Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարցեր լուծել»:

Մանրամասները տեսանյութում՝

Bavnews.am

Կիսվել