Որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ պատահմամբ հայտնվել են տաքուկ տեղում․ Գևորգ Պետրոսյան
Որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ պատահմամբ հայտնվել են տաքուկ տեղում․ Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես նախանձեցի…
Ապրել եմ ավելի, քան 4.5 տասնամյակ և երևի 4 անգամ չեմ նախանձել…
Բայց այսօր նախանձեցի, այո՜, նախանձեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ավելի ստույգ՝ նրա ծով համբերությանը…
Գիտե՞ք, դժվար, շատ դժվար է, երբ անցյալում երբևէ իրավապաշտպան գործունեության հետ որևէ աղերս չունեցող որոշ պատգամաՄՈՌներ, որ պատահմամբ հայտնվել են տաքուկ տեղում, այսօր հանկարծ, ավելորդ ինքնավստահության հետ գրկախառնված, հոխորտում են Մարդու իրավունքների պաշտպանին ու թղթից կարդալով հեգնում նրա ծանր աշխատանքը:
Պարզ է, նրանք անտեղյակ են երկրի Սահմանադրությանն ու սահմանադրական օրենքներին, դրա համար էլ այդքան ինքնավստահ են ու անկասելի:
Պարզվում է՝ մեզ համար շռայլություն է գրագետ, օբյեկտիվ, հավասարակշռված ու սկզբունքային Պաշտպան ունենալը…
Մտածում եմ՝ ինչ լավ ա, որ ես չէի Մարդու իրավունքների պաշտպանը, թե չէ ինձ չէի զսպի ու ամեն ինչ կանվանեի իրենց անուններով, ինչը չարեց (բայց հաստատ կարող էր անել ) Արման Թաթոյանը:
Դրա համար էլ նսխանձում եմ իրեն…»: