Մամուլ

Որքան մարդ է ներկա եղել Հովհաննավանքում

Կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, այսօր ևս պատարագ է մատուցել Հովհաննավանքում, որին կրկին մասնակցել են բարձրաստիճան այրեր, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցի են ժամանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական նախարարներ, պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետեր եւ աջակիցներ: Ինչպես եւ նախորդ կիրակի, այսօր եւս եկեղեցու բակում են մեծ թվով ոստիկանական ուժեր եւ անվտանգության աշխատակիցներ:

Ըստ մեդիայում հրապարակված կադրերի՝ Հովհաննավանք եկեղեցում հավաքված կլինեն մոտ 2000 մարդ։

hovhanavanq