Որքան մարդ է մեկնել Հայաստանից և չի վերադարձել
Որքան մարդ է մեկնել Հայաստանից և չի վերադարձել
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից դուրս է եկել 127338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 հազար 625-ը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 3 ամիսներում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 63 հազար 713 քաղաքացի, գրում է «Ժողովուրդ»-ը:
Օրինակ, Զվարթնոց օդանավակայանով մեկնել և չի վերադարձել 53 հազար 206, Շիրակի օդանավակայանով՝ 9754, Բագրատաշենի անցակետով՝ 784, Բավրայով՝ 225 ՀՀ քաղաքացի:
Նշենք, որ այս ուղղությունները սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով մեկնում է ՀՀ բնակչությունը: