ՄամուլՏեսանյութ

Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Տեսանյութը ստորև