Քաղաքականություն

Որքան հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր և նացիստական Գերմանիայի միջև. Աշոտյանը՝ Փաշինյանին

Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Բնօրինակով լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կենտրոնակայանում։

Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։

Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր եւ նացիստական Գերմանիայի միջեւ։

Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո գովաս այդ նույն իշխանությունների կարեւոր ձեռքբերումներից մեկը՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը»:

Կիսվել