Ազատ խոսք

«Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում». Ստյոպա Սաֆարյան

«Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում։ Կես միլիոնից ավել մարդ (էն էլ որ մեր հասարակությունը ծերացող ու թոշակառու է) ամեն ամիս տաս տոկոս ավել թոշակ է ստանալու, տխրում են։

Քաղաքում տրանսպորտի փոփոխության լույսը թույլ վառվում է, տխրում են։ Երկրի ղեկավարությանը անընդհատ տարբեր երկրներ ու մայցամաքներ են հրավիրում, տխրում են։ Երկրի ներքին եկամուտներն ու արտաքին ֆինանսավորում են ավելանում, տխրում են։

Արցախի հարցով չեն կարողանում դրսից ճնշել, տխրում են… Ես չգիտեմ, թե ինչ մատերիալից պետք է լինես, որ երկրի դանդաղ ու փոքրիկ հաջողություններից տխրես։ Բա որ արագ զարգանանք՝ հավանաբար, ինֆարկտ կստանան…»:

Կիսվել