Մամուլ

Որքան է վճարել ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքով թռիչքներ կատարելու համար

Որքան է վճարել ադրբեջանական ավիաընկերությունը ՀՀ օդային տարածքով թռիչքներ կատարելու համար

Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

ՀՀ օդային տարածքով 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված թռիչքների համար ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությանը փոխանցել է 111927,22 եվրո։

Ընդ որում, փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն թռիչքների աէրոնավիգացիոն սպասարկում է իրականացնում ՀՀ օդային տարածքում։ «Եվրակոնտրոլ»-ը օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունն է։

Կիսվել