Ազատ խոսք

Որքան է այս մարդը մեր ձեռքում ծերացել, մենք միայն պահանջում ենք

Որքան է այս մարդը մեր ձեռքում ծերացել, մենք միայն պահանջում ենք․․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Թորոյանը։

«Նայում եմ այս նկարին և շատ տխրում, անկեղծ եմ ասում երանի Հայաստանի ժողովրդի այն հատվածը, որն իր ձայնը տվել է վարչապետ Ն.Փաշինյանին և Սփյուռքի այն հատվածը, որ ողջ օրերին աջակից է եղել հեղափոխությանը, երանի բոլորը սրտով և մեկ երկու րոպե լուռ դիտեն այս նկարին։ Ինչու եմ ասում սրտով, քանզի ապացուցված է աշխարհում, որ մարդու ուղեղը շատ հեշտ է ծրագրավորել, իսկ մարդու սիրտն անհնար է:

Սրտով դիտեք, թե որքան է այս մարդը մեր ձեռքում ծերացել, մենք միայն պահանջում ենք, գիտեք ցավում եմ, որ Հայաստանում մարդիկ ուզում են աջակցել Վարչապետին բայց չեն իմանում ինչպես:

Նրանց թիվն ահռելի է, իսկ մինչ նրանք փորձում են ճանապարհ գտնել և աջակցել որևիցէ հարցով ,ապա այդ ժամանակ հանդիպում են Երևանի փողոցներում և բակերում թափառող ռոբի և սերժի գայլերին, որոնք ինչպես կարմիր գլխարկի հեքիաթում՝ ցանկանում են մարդկանց ուղեղը ծրագրավորել, հիմնականում մեջ բերելով, որ նիկոլը սուտ խոսան է կամ սրա-նրա կադրն է, բայց այդ գայլերը չեն հասկանում, որ այդ մարդիկ նիկոլին ոչ թե ուղեղով են ընդունում այլ սրտով, իսկ սրտին խոչընդոտելն անհնար է։

Ես այդ գայլուկներին այդ 100$-ով հայրենիքը վաճառողներին այնքան հավեսով բոլորին կպատասխանեմ, թե ով ում կադրն է, և Նիկոլի սուտն ինչքանով է սուտ, նաև երբ գայլերին հանդիպում եք և այդ գայլերը ձեզ կոչ են անում ռոբին աջակից լինելու, խնդրում եմ նրանց հարցրեք, թե երբ ռոբը նախագահ էր կամ մինչ հեղափոխություն որևիցէ մեկդ ռոբին 10 մետր մոտիկից տեսել ե՞ք: ժողովուրդ ջան երբեք մի տրվեք գայլերի խոսքերին, լավ է մեր ճանապարհը երկար և քարոտ լինի, բայց տեսանելի լինի, քան մութ խավար լինի բայց ասեն, որ այդ ճանապարհը ասֆալտապատ ճանապարհ է, հիշեք Ադամին ու Եվային, երբ սատանեն ինչ գեղեցիկ Եվայի ուղեղը ծրագրավորեց…

Սիրելի իմ Հայրենակիցներ նույնիսկ ամուսիներն են միմյանցից հիասթափվում և բաժանվում, բայց ես հարգում եմ այն ամուսիներին որոնք հիասթափվելուց հետո միմյանց հասցեին խոսում են հարգալից, այնպես որ եթե հիասթափվել եք, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք:

Հայաստանը դա մի ավերակ երկիր է, որը քանդել են հենց այն մարդիկ որոնք վախի մթնոլորտում են, #Վեթթինգը մոտենում է իրենց.. Հայաստանը 25 տարի է անկախացել է և անկախությունից հետո ով եկել է իշխանության առաջինը իր տան մասին է մտածել:

Հիմա՝ երբ երկիրն ունի ղեկավար, որի նպատակն է վերջ տալ թալանին և կառուցել երկիրը դա մի թե սուտ խոսալ է, Հայաստանը այնքան փոքր է, որ նույնիսկ Ղեկավարների տան սպասավորներին անձամբ ճանանչում ենք, մեզ այլևս խաբել չի լինի, իսկ Վարչապետն իսկապես իր կողքը քիչ մարդ ունի ես մատների վրա հաշված մարդիկ եմ տեսնում, որ սրտացավ և արդար աշխատող են, դրա համար արդար մարդիկ պետք է աջակցեն Հայաստանի վերականգնմանը, որ վաղը մեր սերունդները մեզ չմեղադրեն:

Ես երբ գամ Հայաստան, բացի այն, որ կզբաղվեմ գործունեությամբ՝ ապա նաև կփորձեմ ձեզ հետ միասին աջակից լինել և միասին մի բան մտածել և օգտակար լինել, հիմա ուզում եմ ասել Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ դուք այլևս երբեք ժողովրդին թիկունքով չնկարվեք մենք ձեզ սիրում ենք և թույլ չենք տա, որ դուք մեզանից նեղանաք և Ձեր մի մազն անգամ չենք փոխի ողջ նախկին համակարգի ու իրենց միլիարդների հետ, Ձեր մի մազը Հայաստանին ավելի մեծ օգուտ է քան սատանի կողմից ծնունդ առածները բոլորը միասին…

Ես Հ.Թորոյանս շա՛տ եմ սիրում Վարչապետին և միշտ կաջակցեմ»։

Կիսվել