Որքան եկամուտ պետք է ունենալ՝ նորմալ ապրելու համար
Որքան եկամուտ պետք է ունենալ՝ նորմալ ապրելու համար
Ռուսաստանում քաղաքացիների 1/3-րդը կարծում է, որ նորմալ եկամուտ ունենալու համար պետք է ամսական ունենալ 50-80 հազար ռուբլու մաքուր եկամուտ։ Այս կերպ են կարծում հարցվածների 38 տոկոսը, – գրում է Hraparak.am-ը։
Եվս 28 տոկոսը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, կարծում է, որ նորմալ, արժանապատիվ ապրելու համար ամսական անհրաժեշտ է 80-120 հազար ռուբլի։ 15 տոկոսի դեպքում այդ սահմանաչափը 120-200 հազար ռուբլին է։
Հետաքրքրական է, որ չափազանց համեստ են գտնվել հարցվածների 11 տոկոսը, ովքեր կարծում են, որ նորմալ կապրեն նույնիսկ ամսական 50 հազար ռուբլուց էլ քիչ եկամտով։ Ավելի քան 200 հազար ռուբլի եկամուտը որպես նորմալ ապրելու համար նվազագույն եկամտի սահմանաչափ դիտարկել են հարցվածների 9 տոկոսը։
Հետաքրքրական է նաեւ այն, որ հարցվածների 70 տոկոսն ունի մեկ մշտական աշխատանք, 8 տոկոսը ունի մեկից ավելի աշխատանք։ 11 տոկոսը համարել են, որ իրենց ընթացիկ ամսական եկամուտը բավարար է։ 70 տոկոսը հարցվածների երկրորդ կամ երրորդ, կամ ինչպես ընդունված է ասել՝ կողքից հավելյալ աշխատանք է փնտրում, իսկ ամեն 10-րդը արդեն նման աշխատանք գտել է։