Որքան գումար կարող եք ստանալ պետությունից, եթե ստաժ չունեք
Որքան գումար կարող եք ստանալ պետությունից, եթե ստաժ չունեք։
Եթե լրացել է Ձեր 63 տարին և չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր:
Աշխատանքային ստաժ
Հայաստանի գործող օրենքով՝ ծերության կենսաթոշակ նշանակվում է ցմահ, աշխատունակության վիճակից անկախ 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, 63 տարին լրացած քաղաքացիներին, եթե ունի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում