Մամուլ

Որքան գումար է հավաքագրվել 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ: Հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ինչպես գիտեք, բոլոր վճարումները հունվարի 1-ից իրականացվում են բացառապես անկանխիկ ձևաչափով։ Համեմատության համար նշեմ, որ 2024 թվականի նույն ժամանակահատվածում հավաքագրված գումարը կազմել է 75,213,900 ՀՀ դրամ»։

Նշենք, որ հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի փետրվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Միասնական տոմսային համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից:

Կիսվեք էջում