Որքան արժե կորոնավիրուսով հիվանդի բուժումը
Որքան արժե կորոնավիրուսով հիվանդի բուժումը
Չինաստանի առողջության ապահովագրության պետական կառավարման ներկայացուցիչ Սյուն Սյանցզյունը հայտնել է, թե որքան արժե կորոնավիրուսով վարակված պացիենտի բուժումը:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Սյանցզյունի խոսքով՝ մեկ պացիենտի բուժման համար պահանջվում է 3 հազար դոլար, իսկ ծանր հիվանդի համար այն կարող է կազմել մոտ 21,4 հազար դոլար:
Սակայն, նա ընդգծել է, որ որոշ դեպքերում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման համար կարող է պահանջվել ավելի քան142 հազար դոլար։