Մամուլ

Որտեղ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հոր հուղարկավորությունը

Որտեղ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հոր հուղարկավորությունը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ 

Վարչապետի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայրիկի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ ուրբաթ, Իջեւանի գերեզամատանը։

Նշենք, որ Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Նիկոլ Փաշինյան հայրիկ

Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։

Կիսվել