ՄամուլՏեսանյութ

Որտեղ է նշել Ալեն Սիմոնյանն իր ծննդյան տարեդարձը և ովքեր են ներկա եղել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ դարձավ 46 տարեկան։

Նա շքեղ միջոցառում էր կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:

Երեկ իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշել է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը:

Ըստ տեղեկությունների ծննդյան շքեղ արարողությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ:

Ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապեներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմը, ինչպես նաև Սիմոնյանի ընտանիքի անդամները։

Շոու բիզնեսից ևս մի քանի ներկայացուցիչներ ներկա են եղել Ալեն Սիմոնյանի ծնունդին։ Նշենք Արամ MP3-ի, Էրիկի, Գարիկի, Արմուշի անունները։

cnund alen 3
cnund alen 1
cnund alen 2
cnund alen