Մամուլ

Որտեղ է Լևոն Տեր-Պետրոսյանը. նա կմեկնի՞ Արցախ

Որտեղ է Լևոն Տեր-Պետրոսյանը. նա կմեկնի՞ Արցախ

Armlur.am-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ից Արցախը հայտնվել է ադրբեջանաթուրքական ռմբակոծության տակ: Գրեթե ամեն օր Ստեփանակերտը ադրբեջանական կողմը հրետանակոծում է, ավելի քան 60 վիրավոր ու քաղաքացիական զոհ կա:

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում արդեն 11 զոհ, 60–ից ավելի վիրավոր կա խաղաղ բնակիչների շրջանում. նրանցից 42–ի ստացած վնասվածքները բավականին լուրջ են։ 202 զինծառայող մարտի դաշտում հերոսաբար զոհվել է, ու այս պահին էլ տարբեր ուղղություններով մարտեր են ընթանում:

Տարբեր վայրերից պաշտոնյաններ, հրամանատարներ, գեներալներ են մեկնում Արցախ` առաջնագիծ, որպեսզի ամեն գնով հասնենք հաղթանակի: Երեկ Արցախ է մեկնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դեռևս սեպտեմբերի 29-ին Արցախ էր մեկնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Armlur.am-ը փորձեց պարզել արդյոք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Արցախ: Առաջին նախագահի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ զբաղված է: Մեր պնդմանը, թե արդյոք նախագահը Արցախ մենկելու նպատակ ունի Մուսինյանը հայտարարեց. «Զբաղված եմ, չեմ կարող խոսել»,-անջատելով հեռախոսը:

Կիսվել