Որտեղ է եղել Փաշինյանի թիկնազորը
Որտեղ է եղել Փաշինյանի թիկնազորը
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը։
«Մենք մեր թանկագինը կորցրել ենք, իսկ հիմա փորձում ենք մեր քայլերով այնպես անել, որ հետագա կորուստներ չլինեն։
Հետևելով իրադարձություններին՝ գալիս ենք եզրակացության, որ սա միտումնավոր գործ է։ Այս փաստի առիթով ես նախ ուզում եմ մեղադրել թիկնազորին։ Ժամանակին, եթե կհիշեք, վարչապետին մեղադրում էին, որ իր ընտանիքի անդամներին բազմաթիվ թիկնապահներ են ուղեկցում։
Վարչապետը այդ կապակցությամբ ելույթ ունեցավ ու բացատրեց, որ դա օրենքով է սահմանված, վարչապետի ընտանիքին հասնում է թիկնազոր։
Այո, թող հասնի, բայց ու՞ր էր այդ ժամանակ թիկնազորը։ Պարտավոր էր թիկնազորը Փաշինյանի որդու կողքին լիներ ու արգելեր։ Հստակ օգտագործվել է ծնողների էմոցիան։ Դատավարությունից հետո ծնողները էմոցիաներով դուրս են եկել ու ծնողների էմոցիան օգտագործելով էլ բերել են այս իրավիճակին։
Տեսաձայնագրություններում շատ պարզ երևում է, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ ու միասին են որոշում, որ նստեն մեքենան։ Տիկին Գայանեն անգամ հորդորում է, որ ոչ մեկ չգնա բացի իրենից։ Այո, միասին նստել են մեքենա ու շարժվել, իսկ թե ընթացքում ինչ է տեղի ունեցել, ես ինֆորմացիա չունեմ։
Միանշանակ թիկնազորն է մեղավոր։ Իհարկե միտում տեսնում եմ։ Նախ ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանը հենց այդ պահին այնտեղ։ Հիմա էլ ասում են, թե տեղանքը իրենց բակն է, բայց մենք վաղուց բոլորս գիտենք, որ այդ բակում նրանք երկար ժամանակ է չեն ապրում»,- հավելեց նա։