Որտեղից Սեդրակ Քոչարյանին 200 միլիոն դոլար բանկային հաշվին․ Դանիել Իոաննիսյան
Որտեղից Սեդրակ Քոչարյանին 200 միլիոն դոլար բանկային հաշվին․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի որդու բանկային հաշվին 200 միլիոն դոլարի շրջանառության մասին տեղեկատվության հրապարակումը վարչական ռեսուրսի չարաշահում է, որը, սակայն, չի պարունակում հանցակազմ:
Հանրային ծառայող հանդիսացող թեկնածուները իրավունք չունեն ծառայության բերումով իրենց հասու դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակել նախընտրական քարոզչության նպատակով:
Իսկ թե որտեղից Սեդրակ Քոչարյանին 200 միլիոն դոլար (միմիայն իր անձնական հաշվին)՝ առանձին թեմա է, որը, հույս ունեմ, լրագրողական հանրությունը անտեր չի թողնի»: