Մամուլ

Որտեղի՞ց Միքայել Մինասյանին այս սենսացիոն լուսանկարը

Որտեղի՞ց Միքայել Մինասյանին այս սենսացիոն լուսանկարը

«Միքայել Մինասյանի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։ Նկարներում երևում է, թե ինչպես է Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) բանակցում ու պայմանագիր ստորագրում Հորդանանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։

Ոչ թե ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները, այլ օֆշորում գրանցված ընկերության ղեկավար է փաստորեն բանակցում Հայաստանի անունից այլ պետության պաշտպանական գերատեսչության հետ։

Նոնսենս։ Ճիշտն ասած՝ համացանցում փնտրեցի, բայց այդ լուսանկարների սկզբնաղբյուրը չգտա։ Եվ ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե որտեղի՞ց պարոն Մինասյանին այդ լուսանկարները։

Կարելի՞ է հարցնել, պարոն դեսպան։ Որովհետև, եթե անկեղծ, սա արդեն իրական սենսացիայի է նման։ Էլի կա՞ն նման նյութեր։ Շատ կա՞ն։ Ինչքան մտածում, այնքան ավելի եմ մտահոգվում այս իրավիճակից։

Ու արդեն վախենում եմ, որ Փաշինյանի իշխանությունը մեր երկրին շատ ավելի մեծ վնաս է արդեն հասցրել, քան ես պատկերացնում էի։ Ու չնայած անչափ շնորհակալ եմ Միքայել Մինասյանին իր այս բացահայտումների համար, այնուամենայնիվ ուզում եմ հույս հայտնել, որ դեռ ինչ-որ բան հնարավոր կլինի փրկել։ Սա մանկական խաղեր չեն։

Հարցը մեր բոլորիս անվտանգությունն ու հայկական պետության լինել-չլինելուն է վերաբերվում»։

Կիսվել