Որպես անհետ կորած 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված որոնողական աշխատանքների արդյունում Երևանում հայտնաբերել են հունվարի 25-ից Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Ծաղիկ Մկրտչյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ին Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Դավիթի Մկրտչյանը