Կասկադի կիսակառույց տարածքում հայտնաբերվել է երեկվանից որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները «Կասկադի» կիսակառույց շինության այդ հատվածում՝ դժվարանցանելի վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և իր հարազատների կողմից երկվանից որոնվում էր որպես անհայտ կորած։



