«Որոշ լրատվամիջոցներ փորձեցին Հայկոյի անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն». Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր
«Որոշ լրատվամիջոցներ փորձեցին Հայկոյի անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն». Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր
Aravot.am-ը գրում է․ «Եթե Հայկոյի մեղավորությունը լիներ, բնականաբար, Հայկոյին առաջադրված մեղադրանքը կհաստատվեր. մանրամասն քննություն կատարվեց, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ:
Հայկոն հայտնի էր, ու որոշ լրատվամիջոցներ փորձեցին նրա անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն, բայց խաբեբայությամբ, անհիմն լուրեր տարածելով չպետք է զբաղվել»,- Aravot.am-ին ասաց Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայկոյին առաջադրված մեղադրանքի կարճմանը:
Հիշեցնենք, որ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք էր առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում