Որոշ անձեր հիվանդությունից սատկած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են․ Սամսոն Գրիգորյան
Որոշ անձեր հիվանդությունից սատկած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են․ Սամսոն Գրիգորյան
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի ձկնաբուծության ոլորտը մեղմ ասած փուռն է գնում։
Համատարած ձկների անկում է, տոննաներով սատկում են, որոշ տնտեսվարողների մոտ տասնյակ տոննաներով։
Երբ ՏՏ ոլորտը 10-20 տոկոս կորցրեց իր ոչ այնքան փոքր եկամուտից, ազգովի ոտքի կանգնեցինք, պետությունը խառնվեց իրար։
Հիմա ձկնաբույծների լոբբինգն այդքան հարուստ և հզոր չէ, տեսնես Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարություներն ու ՍԱՏՄ-ն գործողություններ ձեռնարկու՞մ են՝ տնտեսվարողներին փոխհատուցում, հիվանդության բացահայտում, քաղաքացիներին զգուշացում։
Անկումը այս պահին շարունակվում է, տնտեսվարողները դեռ պատճառների և կանխարգելիչ գործողությունների մասին չգիտեն։ Չգիտենք նաև, թե այդ հիվանդությունը որքանով է վտանգավոր մարդու համար։
Քաղաքացիներին.
Որոշ անձեր սատկած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են, իմ չնչին գիտելիքներով՝ գոնե նախնական զգուշացեք առանց խռիկներ ձուկ գնելուց, ախտահարված ձկների խռիկները սպիտակ են լինում, կամ ընդհանրապես հեռացվում են։
Հուսով եմ իշխանությունն ավելի մանրամասն և մասնագիտական իրազեկում կկազմակերպի»։