Ազատ խոսք

Որոշ անհայրենիք արարածներ քարոզարշավ են տանում Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաների դեմ․ Ստյոպա Սաֆարյան

Որոշ անհայրենիք արարածներ քարոզարշավ են տանում Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաների դեմ․ Ստյոպա Սաֆարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Նայում ես լրահոսը․ Ռուսաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութ են ստացել։

Բրիտանացի գիտնականների մոտ էլ ավարտական փուլ է։ ԱՄՆ-ում հինգ դեղագործական ընկերություն էլ աշխատում է։

Ռուս վիրուսաբաններն էլ աշխատում են․․․ Նախանձից սիրտդ կտոր-կտոր է լինում, որ այսպիսի գիտական պոտենցիալով ազգը նստած սոդայի, սոխ-սխտորի դեղատոմսի հույսին է մնացել․․․

Ու մեկ էլ հիշում ես, թե ինչպես որոշ անհայրենիք արարածներ քարոզարշավ էին/են տանում Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաների դեմ, ինչ է, թե ԱՄՆ-ն է օգնել, որ դրանք վերազինվեն։

Երկիրը հետ գցեք, անհայրենիք արարածներ, որ վերջում մնանք բնական աղետների դեմ հոգևորականների աղոթքի, խունկ վառելու հույսին․․․ Ու դրանց էլ բերել խցկել էին Հանրային խորհուրդ․․․»։

Կիսվել