Մամուլ

Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Երվանդ Մանարյանին կշնորհվի ՀՀ ժողովրդական արտիստի կոչում․

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել