Որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ) նվիրաբերել Արցախի բնակչությանը․ Արշավիր Ղարամյան
Որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ) նվիրաբերել Արցախի բնակչությանը․ Արշավիր Ղարամյան
Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ) օրվա սահմանված նորմաներով 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար:
Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ:
Հ.Գ. Սեպտեմբերի 4-ին, ևս 210 կգ ցորեն հատկացրել ենք Ստեփանակերտում գործող հումանիտար ճաշարաներին»։