Որոնք են սեռական կյանքում ամենատարածված խնդիրները և դրանց առաջացման պատճառները
Որոնք են սեռական կյանքում ամենատարածված խնդիրները և դրանց առաջացման պատճառները, որոնք ցանկացած զույգի մոտ էլ ժամանակի ընթացքում կարող են առաջանալ սեռական հարաբերություններում, սակայն ոչ բոլորն են դիմում մասնագետին:
Այնուամենայնիվ՝ կան սեռական կյանքում խնդիրներ, որոնցից կարելի է ինքնուրույն ազատվել, սակայն կան նաև այնպիսինները, որոնց դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենատարածված սեռական խնդիրները և դրանց առաջացման հիմնական պատճառները.
Սեռական կյանքի խնդիրներ
1․ Սեքսի պահանջի տարբեր մակարդակներ. այս խնդիրը շատ տարածված է և հաճախ պայմանավորվախ է լինում զուգընկերներից որևէ մեկի մոտ առաջացած առողջական խնդիրներով կամ հուզական անկայունությամբ։
2. Ժամանակի պակաս. այս խնդիրն ավելի խորը ուսումնասիրելու դեպքում հաճախ պարզ է դառնում, որ պատճառը ոչ թե ժամանակի պակասն է, այլ այն խնդիրները, որոնք մարդիկ անուշադրության են մատնում և որոնց լուծման համար հարկավոր է դիմել հոգեբանին:
3. Սեռական հիվանդություններ ու խանգարումներ. հաճախ զուգընկերներից մեկը խուսափում է սեքսից, քանի որ վախենում է խոստովանել, որ ունի սեռական հիվանդություններ կամ խանգարումներ: Նման դեպքերում հարկ է հիշել, որ սեքսից հրաժարվելը չի լուծի խնդիրը. հարկավոր է քննարկել խնդիրը, բուժզննում անցնել և անհրաժեշտության դեպքում սկսել բուժման կուրսը:
4. Էրեկտիլ դիսֆունկցիա. այս խանգարման հետևանքով տղամարդիկ հրաժարվում են սեքսից, քանի որ վախենում են ձախողումից:
5. Սեռական հարաբերությունների քանակի նվազում. գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնց հետևանքով զույգը սկսում է ավելի հազվադեպ սեքսով զբաղվել, ուստի հարկավոր է պարզել այդ պատճառը և առաջին հերթին ազատվել դրանից:
6. Հեշտոցի ցավ սեռական ակտի ժամանակ. այս խնդիրը կարող է պայմանավորված լինել հիվանդությամբ կամ հոգեբանական տրավմայով: Եթե խնդիրը կապված չէ առողջության հետ, ապա դրանից կարելի է ազատվել հոգեբանի օգնությամբ:
7. Ամուսնական դավաճանություն. մարդիկ հաճախ են ներում ամուսնական դավաճանությունը և շարունակում են ապրել բնականոն կյանքով, սակայն նման դեպքերում սովորաբար մասնագետի օգնության կարիք է լինում, քանի որ հետագայում երբեմն առաջանում են նաև խնդիրներ սեռական կյանքում:
Աղբյուր՝ med.tert.am