Որոնք են Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող հարցերը
Որոնք են Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող հարցերը
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք ներկայումս առկա են։
Պետք է քննարկել, թե ինչպես կարելի է արձագանքել այն սպառնալիքներին, որոնք առաջանում են Ռուսաստանի շուրջ, հաշվի առնելով Ազգային անվտանգության ռազմավարությունը, որպես օրակարգային հարց,- ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա հնարավոր հանդիպմանը քննարկելու են այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգությանն ու սպառազինությունների վերահսկողությանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին տեղի ունեցած Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ երկու գերտերությունների ղեկավարները չեզոք երկրում կհանդիպեն։