Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա Միխայել Դոլգովի մարմինը
Այսօր՝ հունվարի 13-ին, ոստիկանները պարզել են որ Հրազդան գետում հունվարի 12-ին հայտնաբերված դին Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դոլգովն էր, ով որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր։
NEWS.am-ին ՔԿ խոսնակը հաղորդեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։



