Օգտակար

Որո՞նք են կորոնավիրուսի ախտանիշները և ինչպես պաշտպանվել

Որո՞նք են կորոնավիրուսի ախտանիշները և ինչպես պաշտպանվել

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Կորոնավիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է 26-27 աստիճան տաքության ժամանակ, այդ իսկ պատճառվ ավելի շատ տաք ջուր խմեք, արևի տակ քայլեք։

Երբ վիրուսն ընկնում է մետաղի մակերեսին, այն այնտեղ է մնում առնվազն 12 ժամ, այդ իսկ պատճառով հիշեք՝ եթե դիպչել եք որևէ մետաղական մակերեսի, լավ լվացեք ձեռքերն օճառով։

Վիրուսը կարող է կտորի վրա ակտիվ մնալ 6-12 ժամվա ընթացքում։ Հասարակ լվացքի փոշին ունակ է սպանելու վիրուսը։ Ձմեռային հագուստը, որը ամենօրյա մաքրություն չի անցնում, կարող եք թողնել արևի տակ, որպեսզի վիրուսը ոչնչանա։

Կորոնավիրուսը սկզբում վարակում է կոկորդը, ապա կոկորդում անգինայի չորություն եք զգում, որը տևում է 3-4 օր։ Ապա վիրուսը միանում է քթի հեղուկին, անցնում շնչափողով և հայտնվում թոքերում՝ թոքերի բորբոքում առաջացնելով։ Այս գործընթացը տևում է 5-6 օր։

Թոքաբորբի ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և բարդանում է շնչառությունը։ Քթի պարունակությունը նման չի լինում սովորական պարունակությանը։ Ձեզ թվում է, թե խեղդվում եք ջրում։

Ներկայացնում ենք անհրաժեշտ խորհուրդներ չհիվանդանալու համար։

Փորձեք չմոտենալ այն մարդկանց, ովքեր հարբուխ, ջերմություն և ՍՇՎ այլ նշաններ ունեն։

Հաճախ օդափոխեք սենյակը, որտեղ գտնվում եք։ Հնարավորության դեպքում խոնավ մաքրություն կազմակերպեք։

Կեղտոտ ձեռքերով մի կպեք ձեր դեմքին, քթին, աչքերին և շուրթերին։

Որքան հնարավոր է հաճախ լվացեք ձեռքերը։

Ավելի զգույշ եղեք ծովամթերքների հետ. գուցե հենց դրանք են վիրուսի աղբյուրը։ Անբավարար ջերմային մշակման դեպքում դրանք կարող են ձեզ համար վտանգ ներկայացնել։

Հում մսին, կենդանիների օրգաններին վերապահումով մոտեցեք և հետևե՛ք, որ դրանք անմիջապես կոնտակտի մեջ չլինեն այլ սնննդատեսակների հետ։ 

Ի լրումն, հում մսամթերքի ու այլ սննդամթերքների համար առանձին կտրատման տախտակ օգտագործեք։ Ի դեպ, մի մթերքից մյուսին անցնելիս չմոռանաք լվանալ ձեր ձեռքերը։

Փորձեք չսնվել այն հաստատություններում, որոնք վստահություն չեն ներշնչում։ Սնվեք միայն այն վայրերում, որտեղ հստակ հետևում են հիգիենայի կանոններին։

Կիսվել