Որդիս` Մաքսիմուսը, զորացրվեց հայոց բանակից․ Տիգրան Արզաքանցյան
«Այսօր որդիս` Մաքսիմուս Արզաքանցյանը, զորացրվեց հայոց բանակից։ Հպարտ եմ, որ նա երկու տարի պատվով, արժանապատվությամբ ու նվիրումով ծառայեց մեր հայրենիքին։
Հայաստանի զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին և նորակոչիկներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն և բարի վերադարձ։
Երախտագիտությունս եմ հայտնում բանակի հրամանատարական կազմին, ովքեր իրենց փորձառությունն ու գիտելիքները փոխանցում են մեր զինվորներին` նպաստելով բանակի հզորացմանն ու կայացմանը։
Մենք մեզ ապահով և պաշտպանված ենք զգում ձեր շնորհիվ: Հավերժ փառք հայոց բանակին և հայ զինվորին»։